Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում շեշտել է, որ ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի «գործարքի» և միակողմանի պահանջներ առաջադրելու միջև։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնել է իրանական IRNA պետական ​​գործակալությունը։

Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել կայուն ու «ուժեղ» համաձայնության հասնելու համար։ Միաժամանակ, ըստ Իրանի արտգործնախարարի, դրան կարելի է հասնել միայն փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի միջոցով։

Իրանցի նախարարը նախատել է Վաշինգտոնին «անվճռականության» համար։ Ըստ Աբդոլլահիանի՝ Միացյալ Նահանգները պետք է որոշի՝ պատրաստ է գործարքի, թե՞ շարունակելու է միակողմանի պահանջներ ներկայացնել Թեհրանին։

Իր հերթին, Բորելը թվիթերում գրել է, որ հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ և հավելել, որ «եթե մենք ցանկանում ենք համաձայնության գալ, պետք է որոշում կայացնենք հենց հիմա»։


 

981