55 օրական Վիկան ու նրա ընտանիքը տուն ունեցան․ Արեն Մկրտչյան
55 օրական Վիկան ու նրա ընտանիքը տուն ունեցան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«2019-ի ձմռան առաջին օրը Դալլաքյանների տունը Կաճաճկուտ գյուղում այրվել, մոխրացել էր։ Ընտանիքը, բարեբախտաբար, տանը չէր եղել։ 55 օրական Վիկան, նրա եղբայրները՝ 7-ամյա Ռոբերտն ու 8-ամյա Ռոմանը, նրանց ծնողները՝ Արմենն ու Երազիկը, դարձել էին անօթևան։
Գործարար Նորիկ Պետրոսյանը չմերժեց խնդրանքս ու դեպքից ընդամենը 2 օր անց Դալլաքյանների համար գյուղում կրկնակի մեծ տուն գնեց (կից հողամասով ու անասնագոմով), որի բանալիները հանձնեցինք ընտանիքին։ Հաջողվեց նաև տունը մասնակի հագեցնել գույքով, կենցաղային տեխնիկայով»,-նշել է պատգամավորը։

13 Օգոստոս, 2022 16:12
1350
Պաշտպանության նախարարի տեղականն այցելել է ՊՆ N զորամաս, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին
10 Հոկտեմբեր, 2026 15:32
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը միջազգային նշանակումներ են ստացել
02 Հոկտեմբեր, 2026 19:25
ՊՆ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս
19 Սեպտեմբեր, 2026 21:38
Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
11 Հոկտեմբեր, 2026 15:43
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
28 Սեպտեմբեր, 2026 11:14
Լոռու մարզի գյուղերը ոտքի են կանգնում. 1.6 մլրդ դրամ արժեքով կրթահամալիր՝ Լորուտում. Մկրտչյան
23 Սեպտեմբեր, 2026 11:50