Որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես՝ կվերսկսվեն․ ԱԻՆ խոսնակ

Որոշում է կայացվել գիշերային ժամերին որոնողափրկարակական աշխատանքները դադարեցնել, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ ենթադրաբար եղել է պայթյունը։
Այդ պայթյունի հատվածում մենք ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել , որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն»,- ասաց Կոստանյանը։
Նա վստահեցրեց, որ լույսը բացվելուն պես՝ աշխատանքները կվերսկսվեն։
18 Օգոստոս, 2022 01:29
951
Քանդվել է «Սուրմալուի» պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը․ վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը
12 Հոկտեմբեր, 2022 14:38
«Սուրմալուի» շինության մասնակի փլուզման հետևանքով վնասվել է նաև Mercedes-Benz E200 ավտոմեքենա
22 Սեպտեմբեր, 2022 14:48
Նախնական տվյալներով՝ 3 մարդ վիրավորվել է «Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով. ԱԻՆ տեսանյութ
21 Սեպտեմբեր, 2022 22:27