Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում կատարողը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:25-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում է կատարվել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և ցուցմունք տվել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին:
06 Սեպտեմբեր, 2022 18:44
1012