Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսումներին կարող են դիմել ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել նախընտրած երկու երգի քավր տարբերակ՝ կենդանի կատարմամբ։ Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական և միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 15-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.eurovision.am/hy/app։

Մանկական Եվրատեսիլը ոչ միայն մրցույթ է, այլ նաև բացառիկ հնարավորություն՝ ստեղծագործող և տաղանդավոր երեխաների համար իրենց ձայնը հասցնելու միջազգային բեմ։

Լրացուցիչ տեղեկությունների համար պետք է հետևել Հանրային հեռուստաընկերության պաշտոնական ալիքներին և սոցիալական մեդիայի էջերին։

200