Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Մոսկվան պատրաստ է ողջունել Փելոսիի այցը Հայաստան, եթե այն օգնի կայունացնել Երևանի և Բաքվի հարաբերությունները։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի վերջին այցը Հայաստան։
«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով՝ հանգիստ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այս ամենը կարելի է ողջունել։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան, և արդյոք այս այցը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։
19 Սեպտեմբեր, 2022 17:19
4396
Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի
24 Ապրիլ, 2025 23:39
Թրամփի վարչակազմի օրոք պետք է աղոթել ԱՄՆ-ի համար․ Փելոսին չի շնորհավորել Թրամփին
07 Նոյեմբեր, 2024 16:25
Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում
09 Նոյեմբեր, 2022 16:18
Կրեմլը չի պլանավորում մայիսի 9-ին հրավիրել այլ երկրների նախկին առաջնորդների․ Պեսկով
07 Մայիս, 2025 15:06
Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների գործարքը
05 Մայիս, 2025 14:29
Մոսկվան պատրաստ է Կիևի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների․ Պեսկով
30 Ապրիլ, 2025 15:06