Ստանիսլավ Զասը Վայոց ձորում դիտել է գնդակոծության ենթարկված վայրերը
Սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի շրջանակներում այցելել է Վայոց ձորի մարզի սահմանային գոտի։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև դիտել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:
ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն:
23 Սեպտեմբեր, 2022 00:18
1469
Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21 Օգոստոս, 2026 22:56
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրո արժողությամբ ծրագրի ղեկավարը
19 Օգոստոս, 2026 20:53
Վայոց ձորում 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր
16 Օգոստոս, 2026 22:38