ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Իսկ կարո՞ղ է պատահել, որ հոկտեմբերի 27-ին էլ Քոչարյանն ու սատելիտները ընդամենը «չկարողացան զսպել» մի խումբ նախկին դաշնակցականների ու տեղի ունեցավ այն, ինչը Քոչարյանին պիտի «իշխանություն չունեցող արբիտր-նախագահից» դարձներ միահեծան բռնապետ։

Թե բա՝ չենք կարողանա զսպել։ Էդ չլինի՞ զսպել եք, որ ՏԻՄ-երում Քոչարյանին ներկայացնող միակ կուսակցությունը՝ ՀՅԴ-ն 2% զոռով է հավաքել ու գրեթե ոչ մի տեղ անցողիկ շեմը չի հաղթահարել։

Թե՞ էլի նախկին դաշնակ «մի խումբ ռոմանտիկ» ունեք աչքի տակ։

Ու մի հատ էլ մեծահոգաբար՝ դե մենք զսպում ենք։ Մեկը լինի ձեզ զսպի, տիկնայք և պարոնայք։

Տիկին Խամոյանը, կարծեմ Թալինից է, թող հենց Թալինում ուշադիր նայի շուրջբոլորը, տեսնի ընդամենը մի շաբաթ առաջ ՔՊ-ին 60%-ից ավել ձայն տված և իրենց 8% տված քաղաքացիների աչքերին ու փորձի նորից ասել, որ ինքը ինչ-որ բան կամ ինչ-որև մեկին է զսպում։

1553