Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. տեսանյութ

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի:
Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետն ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:
07 Հոկտեմբեր, 2022 02:48
1330
Համոզված եմ՝ ՀՀ քաղաքացիների բավարարվածության աստիճանը արդարադատությունից կմեծանա. Փաշինյանի խոսքը ՀՀ Դատախազության աշխատողի օրվան նվիրված միջազգային համաժողովում
01 Հուլիս, 2025 13:40
2025-ի 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով. Նիկոլ Փաշինյան
01 Հուլիս, 2025 12:26
Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը, բայց Կաթողիկոս չէ և պետք է հեռանա Վեհարանից. վարչապետ
01 Հուլիս, 2025 11:11
Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Փաշինյանը՝ Մերցին
08 Մայիս, 2025 13:11
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
02 Մարտ, 2023 14:06
ՀՀ-ն անցնում է բարդ մի ճանապարհ, մեծապես կարևորում ենք մեր գործընկերների աջակցությունը. Փաշինյանը՝ Գերմանիայի կանցլերին
03 Հոկտեմբեր, 2022 15:06