Երբ և ինչպես կընդունվեն դպրոցի տնօրենի հավաստագրի համար անհրաժեշտ փաստաթղթերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ:
Համաձայն հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց 2022 թ. հոկտեմբերի 10-28-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարները: Դիմումները ներկայացնելու ուղեցույցը՝ այստեղ: Հարկավոր է ներկայացնել՝
- Դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:
10 Հոկտեմբեր, 2022 13:03
476
Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
18 Մարտ, 2023 14:59
Դպրոցի տնօրենը մեղադրվում է պետական միջոցներից շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ
07 Մարտ, 2023 15:07
Խորհրդարանում մեկնարկել են «Ամառային դպրոցի» դասընթացները
22 Օգոստոս, 2022 17:05
ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգի նախագիծը
28 Հոկտեմբեր, 2022 13:09
«Հայանտառ»-ի նախկին տնօրենի չարաշահումներ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է
08 Սեպտեմբեր, 2022 15:41
Որևէ առողջ կենդանի չի քնեցվում, դա արգելված է օրենքով. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրենի ԺՊ
01 Հուլիս, 2022 16:34