Պետդեպարտամենտը մտահոգված է հայ գերիների նկատմամբ բռնության նոր կադրերով

Պետդեպարտամենտը մտահոգված է հայ գերիների նկատմամբ բռնության նոր կադրերով։
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 12-14-ի մարտերի ընթացքում ռազմագերիների նկատմամբ բռնությունների նոր հաղորդագրությունների կապակցությամբ։
Բյուրոն իր հայտարարության մեջ կոչ է անում բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել ամբողջական և անաչառ հետաքննության միջոցով:
Միաժամանակ Պետդեպարտամենտը շեշտում է, որ հոկտեմբերի 4-ին 17 հայ ռազմագերիների վերադարձը Երևան կարևոր և դրական քայլ էր։
13 Հոկտեմբեր, 2022 15:53
634