Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրությունը տասը տարվա ընթացքում աճել է 20%-ով, ինչը ավելի բարձր է, քան Եվրոպայում, որտեղ աճը կազմել է ընդամենը 10%, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է Ռիա Նովոստին:

«Վերջին տասը տարիների ընթացքում անդամ երկրների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները ցույց են տվել դրական միտում: Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն աճել է ավելի քան մեկ երրորդով: Սա ավելի բարձր է, քան համաշխարհային միջին ցուցանիշը», – ասել է Միշուստինը, ուրբաթ օրը ելույթ ունենալով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ   Եվրասիական իջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը։

 

Խոսելով ԵԱՏՄ զարգացման գործում Հայաստանի դերի մասին՝ ՌԴ վարչապետը նշել է, որ երկիրը զգալի ներդրում ունի։ Նրա խոսքով, այս տարի Հայաստանը փոխադարձ առեւտրի աճի տեմպերով առաջատար է դարձել։ ԵԱՏՄ-ի գործընկերների հետ նրա ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ յոթ ամսում աճել է ավելի քան երկու անգամ, իսկ տարեվերջին այդ ցուցանիշն էլ ավելի բարձր կլինի։

878