Բացահայտվել է օտարերկրացու կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու դեպք (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու վերաբերյալ, որն իրացրրել են՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ:
Նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Շինարարների փողոցում ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել Երևանի Աբելյան փողոցում բնակվող օտարերկրյա մի քաղաքացի: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 100 «ԼՍԴ» ու երկու փաթեթ՝ «ջամայկա» և «նատալենսիս» տեսակի թմրամիջոցներով, որոնք Հայաստան են առաքվել արտերկրից։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
08 Նոյեմբեր, 2022 16:56
790
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա. կան ձերբակալվածներ. տեսանյութ
02 Մայիս, 2025 13:07
Միջազգային առաքանու միջից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)
24 Նոյեմբեր, 2022 19:28
Իրանցին փորձել է ՀՀ-ով Ավստրալիա ուղարկել ավելի քան 1 մլն դոլարի մեթամֆետամին (տեսանյութ)
14 Հոկտեմբեր, 2022 16:46