Արխիվ հաղորդաշարն այս անգամ զրուցել է ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանիի հետ:Արտիստի հետ զրուցել ենք հայրենիքի հետ ունեցած փոխգործակցության, թատերարվեստում առկա նույննությունների ու տարբերությւոնների մասին:
Թատրոնի և կինոյի հանրահայտ դերասանուհի, բեմադրիչ, գրող, պրոդյուսեր ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ (Էքսերջյան) ծնվել է Ե-
գիպտոսում, հայ մտավորականների ընտանիքում: Ավարտել է Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ուսանելով սոցիոլոգիա և թատրոն։ Այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցում (London School of Economics)։
Թատերական կրթությունը ստացել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում‘ (RADA), Կալիֆոռնիայի համալսարանում(UCLA)։ Հետևել է տարբեր թատերական ծրագրերի Փարիզում և Լոնդոնում,
աշխատակցելով Իրինա Բրուքի և նրա հոր աշակերտ՝ Յոշի Օիդայի հետ, Արիան Մնուշկինի (Theatre du Soleil) հետ։
Գլխավոր դերեր է ստանձնել անգլիական BBC, եգիպտական TV և ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում։ Նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում։ Խաղում է դերեր 4 լեզու-
ներով:
Գրում է բանաստեղծություններ, սցենարներ, վեպեր, որոնք հրատարակվել են մամուլում: