Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է DetikBali-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի ծովային և ներդրումների հարցերով նախարար-համակարգող Լուհութ Բինսար Փանջայտանին։

Փանջայտանը նշել է, որ Զելենսկին չի կարողանա մասնակցել G20-ի գագաթնաժողովին, քանի որ «նա զբաղված է լինելու Ուկրաինայի ներքին գործերով»։

Նա նաև հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի գագաթնաժողովին։

«Նրանք (Պուտինն ու Զելենսկին) նույնպես ունեն խիտ գրաֆիկ, որը մենք պետք է հարգենք»,- ընդգծել է նախարարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալիում քիչ են զրահապատ լիմուզինները G20-ի գագաթնաժողովի մասնակիցների համար։ Ուստի ղեկավարներին խորհուրդ է տրվել իրենց հետ բերել իրենց զրահամեքենաները։ Բալիի կառավարության զրահապատ մեքենաները կուղղվեն նրանց, ովքեր առաջինն են դիմել դրանց համար։

801