Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աբու Դաբին դիտարկվում է որպես նոյեմբերին կայանալիք տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպման հնարավոր վայր, թեև քննարկվում են նաև այլ վայրեր Մերձավոր Արևելքում կամ Եվրոպայում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ այս բանակցությունների նպատակն է հիմք նախապատրաստել պետությունների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպման համար, ինչպես նաև բարձրացնել «էներգետիկ հրադադարի» կամ Սև ծովում հրադադարի հաստատման հարցը։

«Մենք զրուցել ենք ամերիկացիների հետ, որոնք այնուհետև մեկնել են Սանկտ Պետերբուրգ։ Այնտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հակամարտության երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան, պատրաստ են չեզոք տարածքում եռակողմ հանդիպում անցկացնել։ Քննարկվել է Աբու Դաբին, սակայն հանդիպումը կարող է կայանալ նաև Մերձավոր Արևելքի այլ վայրում կամ եվրոպական մայրաքաղաքներից որևէ մեկում»,- ասել է Զելենսկին։

 Վլադիմիր Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինայի համար կարևոր է, որ այդ հանդիպմանը մասնակցեն եվրոպական ներկայացուցիչներ։

71