Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան դիվանագիտական խողովակներով կաշխատի G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության հարցի շուրջ. այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ամերիկյան կողմի հրավերին՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել Մայամիում՝ դեկտեմբերի 14-15-ին։
Ռուսաստանը ողջունում է նախագահ Վլադիմիր Պուտինին G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար ուղղված ԱՄՆ-ի հրավերը, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։
«Մենք լսել ենք այդ հրավերի մասին. երախտապարտ ենք ամերիկյան կողմին դրա համար և ողջունում ենք այն։ Մենք որոշում կկայացնենք և դիվանագիտական խողովակներով կշարունակենք աշխատել այդ հարցի շուրջ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։