Մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2022 առաջնության անդրանիկ հանդիպումը՝ Կատար-Էկվադոր։

Առաջին խաղակեսի երրորդ րոպեին առաջնության առաջին գոլի հեղինակ դարձավ Էկվադորի հավաքականի ավագ Էններ Վալենսիան, սակայն մրցավարները չարձանագրեցին գոլը և համարեցին, որ այն խաղից դուրս էր։ 

Այսպիսով 15-րդ րոպեին Էկվադորի հավաքականի ավագը 11 մետրանոց հարվածից իրացրեց առաջին գոլը։ 

32-րդ րոպեին Էններ Վալենսիան դառնում է դուբլի հեղինակ։ Առաջին հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0։2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ 

Մրցավարն այս հանդիպմանը ցույց տվեց 3 դեղին քարտ, որոնցից երկուսը Կատարի հավաքականին, իսկ մեկը՝ Էկվադորի։ 

1529