Կատարում շարունակվում են աշխարհի առաջնության երրորդ տուրի B խմբի հանդիպումները։ «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում հանդիպեցին Ուելսի և Անգլիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց 0։3 հաշվով։ 

Հանդիպման 50-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը բացեց խաղի հաշիվը՝ տուգանային հարվածի փոխանցումից հետո, իսկ երկու րոպե անց Ֆիլ Ֆոդենը կրկնապատկեց հաշիվը։ 68-րդ րոպեին Ռեշֆորդը դարձավ դուբլի հեղինակ։

Անգլիան խմբային փուլում վաստակեց 7 միավոր եւ առաջին տեղով դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա Սենեգալի ընտրանու հետ։ Ուելսը մեկ միավորով խմբային փուլն ավարտեց վերջին տեղում։

Անգլիան հաղթեց Ուելսին և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ 

812