Կատար2022․ Նեյմարն ինձ համար տարածություն է ստեղծում, անհամբեր սպասում եմ նրա վերադարձին․ Ռիշարլիսոն
Բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շվեյցարիայի հավաքականի հետ խաղից հետո (1:0) խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի վնասվածքի պատճառով բացակայելու մասին։
«Նեյմարը Նեյմար է։ Նա մեր տասնյակն է, և ուզեք, թե չուզեք՝ նա չեզոքացնում է հակառակորդներին և տարածություն է ստեղծում ինձ համար: Նա մեծ նշանակություն ունի, և ես անհամբեր սպասում եմ նրա վերադարձին։ Շվեյցարիայի դեմ ես գոլ խփելու շատ հնարավորություններ չունեի, բայց պայքարեցի, վազեցի և պաշտպանվեցի։ Ամբողջ թիմին կարելի է շնորհավորել, մենք գոլ խփեցինք։ Այս երեք միավորները շատ կարևոր են մեզ համար»,- Ռիշարլիսոնի խոսքերն է մեջբերում O Dian-ը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Նեյմարը վնասել էր կոճը Սերբիայի հետ մրցաշարի առաջին խաղում (2:0) և բաց թողեց Շվեյցարիայի հետ հանդիպումը։
30 Նոյեմբեր, 2022 19:18
1063
Քաթարում կայացած աշխարհի առաջնությունը գերազանցել է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության հաճախելիության ռեկորդը
19 Հունվար, 2023 16:19
Կատար2022․ Արգենտինայում երեքշաբթի օրը հայտարարել են հանգստյան օր, որպեսզի քաղաքացիները դիմավորեն հավաքականին
20 Դեկտեմբեր, 2022 14:29
Կատար2022․ «Կարծում եմ՝ Արգենտինան արժանի էր հաղթանակի»․ Պուտին
20 Դեկտեմբեր, 2022 14:21
Նեյմարը հնարավոր է՝ այս տարի ավարտի կարիերան
10 Փետրվար, 2026 17:30
Նեյմարը վիրահատության է ենթարկվել
24 Դեկտեմբեր, 2025 17:56
Մենք կանենք նույնիսկ անհնարինը, որպեսզի աշխարհի գավաթը բերենք Բրազիլիա․ Նեյմար
23 Դեկտեմբեր, 2025 11:24