Կատարում շարունակվում են ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տուրի F խմբի հանդիպումները։ Դոհայի «Էլ Թուման» մարզադաշտում կայացավ Կանադա-Մարոկկո հանդիպումը։ Խաղն ավարտվեց 1։2՝ հօգուտ Մարոկկոյի։ 

40-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ մարոկկացի պաշտպան Նաիֆ Ագերը։ Ավելի վաղ՝ չորրորդ րոպեին, հաշիվը բացել էր մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեխը, իսկ 23-րդ րոպեին հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրին խփեց Մարոկկոյի երկրորդ գոլը։

Մարոկկոյի հավաքականը երեք տուրերում վաստակեց յոթ միավոր՝ F խմբի աղյուսակում զբաղեցնելով առաջին տեղը։ Կանադան մրցաշարն ավարտեց չորրորդ տեղում՝ երեք խաղում առանց միավորների։ Խորվաթիան նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ զուգահեռ խաղում ոչ-ոքի խաղալով Բելգիայի հետ:

 

799