
ՀՀ առողջապահության նախարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիմել է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ահազանգելով ստեղծված իրավիճակի մասին և սպասելով հնարավոր հումանիտար աղետի շուրջ ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքին։
Այս մասին ասաց ՀՀ ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ շեշտելով, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողները չեն կարողանում տեղափոխվել Երևան։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայերը բախվում են բժշկական և հումանիտար ճգնաժամի։ Անհետաձգելի բժշկական կարիքներ ունեցող մարդիկ չեն կարող տեղափոխվել Երևան, դեղորայք և մարդասիրական օգնություն չի հասցվում բնակչությանը»,- գրել է նա։