Կատարում այսօր կավարտվի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը և կորոշվի թե ով է դառնալու Մունդիալ 2022-ի հաղթող։  Ալ-Դայեն քաղաքի «Լուսաիլ» մարզադաշտում կհանդիպեն գործող չեմպիոն Ֆրանսիան և Արգենտինան։ 

Թիմերի պատմությունը 

Արգենտինան և Ֆրանսիան հանդիպել են իրար հետ 12 անգամ, որից 9 հանդիպումը կայացել է ընկերական ձևաչափով։ 

Արգենտինացիները հաղթել են վեց անգամ, իսկ ֆրանսիացիները երեք, ևս երեք հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Աշխարհի առաջնության շրջանակներում թիմերը խաղացել են երեք անգամ։ 1930 թվականին պատմության մեջ առաջին աշխարհի առաջնության խմբային փուլում արգենտինացիները հաղթել են (1:0), 1978 թվականի մրցաշարում Հարավային Ամերիկայի հավաքականը ուժեղ էր Արգենտինացիներից (2:1):

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում ֆրանսիացիները դրամատիկ խաղում կոտրեցին արգենտինացիների դիմադրությունը (4:3) Կիլիան Մբապեի դուբլի և լավագույն գոլ ճանաչված Բենժամին Պավարի կատարած հրաշք գոլի շնորհիվ։

2338