Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում կանցկացվեն միջազգային մրցումներ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Գյումրիում կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց։ Այն դառնալու է խոշոր մարզահամալիր, որտեղ կանցկացվեն տարբեր մարզաձևերի մրցումներ․ «Շինարարական աշխատանքները ընթանում են և շատ բարձր որակի աշխատանքներ են կատարվում։ Մարզադպրոցում կգործեն տասնյակ մարզաձևերի խմբեր։ Նախատեսվում է անցկացնել աշխարհի և Եվրոպայի առաջնություններ»,- ասել է Գիլոյանը։ 

Փոխնախարարը նշել է, որ ցանկություն կար Արտաշատի քաղաքային մարզադաշտում կառուցվող աթլետիկայի վազքուղին հասցնել ավարտին և այս տարի հանձնել շահագործման։ Միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով վազքուղու շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են և շահագործման կհանձնեն արդեն 2023 թվականի ապրիլին։ 

 

 

 

 

676