Այսօր լուրեր էին տարածվել, որ դերասան Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը, ատրճանակով կրակել է իր գլխին, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:
Վերջինս, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ամեն բան կարգին է, իսկ իր մահվան մասին լուրերը՝ չափազանցված:
«Իմ սիրելի՛ ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ խաղաղ, անամպ երկինք, պատերազմներից հեռու լինենք և սիրով միշտ լի: Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Փառք Աստծո, ամեն բան լավ է ինձ հետ: Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից՝ միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»,- գրել է նա: