
Եթե նայենք միայն հայկական ավիաընկերությունների հնգյակը, ապա ուղևորահոսքից առաջին տեղում «FlyOne Armenia» ընկերությունն է: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին:
Արմեն Սիմոնյանը հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, 2022 թվականին օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը աննախադեպ էր՝ կազմելով 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր: «Հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, այսինքն՝ 50 տոկոսից ավելի»,- ասաց նա:
«Ուղևորահոսքից առաջին տեղում «FlyOne Armenia» ընկերությունն է՝ 458 հազար 500 ուղևորով, 2-րդ տեղում ռուսական «Azimuth»-ն է, 3-րդում «Aeroflot»-ն է, 4-րդը՝ ռուսական «Red Wings»-ը, 5-րդը ՝ «Armenia» ավիաընկերությունը, հետո՝ «Utair»-ը, «Wizz Air»-ը, «Russian» ավիաընկերությունները, «Fly Dubai»-ը ու «Hahn Air»-ը»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: