Ազգային Ժողովում կայացած անդրանիկ նիստին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության գործընկերներին այն խոստումների համար, որոնք տրվել և կատարվել են։ 

«Շնորհակալություն մեր կառավարության գործընկերներին։ Փաստացի այն բոլոր խոստումները, որոնք տրվել են մեր մարզիկներին անցնող տարիների ընթացքում կատարելու և ինչու ոչ գերակատարելու համար։ Ես կարող եմ մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել բոլոր մարզիկներին 2022 թվականին աննախադեպ բարձր արդյունք գրանցեցին և բարձր պատվով ներկայացրեցին ՀՀ-ն»։ 

Նշեց, որ 2023 թվականին սպորտին տրվող օժանդակությունը կրկին աննախադեպ է։ 

«Այս տարի նախատեսվում  է ատեստավորման գործընթացը ներդնել մարզադպրոցների մարզիչների համար։ Բնականաբար առաջին փուլով չենք կարող բոլոր տեսակի մարզաձևերի համար, բայց նախատեսել ենք, որ ապրիլ- մայիսին տեղի կունենա մի քանի մարզաձևերի մարզիչների ատեստավորում և նախատեսում ենք աշխատավարձի էական բարձրացում, որոշ դեպքերում կրկնապատիկից ավելի կլինի, եթե հաշվի առնենք, որ մեր որոշ մարզիչներ ստանում են 80․000 դրամ։ Մենք նախատեսում են կամավոր ատեստավորման միջոցով նաև այստեղ աշխատավարձերը բարձրացնել»,-ասել է Գաբրիելյանը։ 

Հավելեց՝ եթե մարզիկներից որևէ մեկը դառնա Օլիմպիական խաղերի հաղթող, ապա իր անունով ՀՀ-ում կկառուցվի մարզադպրոց։ 

1086