Google-ը կկրճատի 12 հզ.աշխատակցի
Ամերիկյան «Alphabet» ընկերությունը (Google) կրճատում է մոտ 12 հզ․ աշխատատեղ, որն ընդհանուր աշխատուժի 6%-ն է։ Այդ մասին հայտնել է «Reuters» լրատվական գործակալությունը։ ԱՄՆ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, և ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների հսկա ընկերությունները զանգվածային կրճատումներ են անում։
Տարիներ շարունակ «Alphabet»-ը ներգրավել է առաջատար մասնագետներին՝ ստեղծելով «Google», «YouTube» և այլ աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ունեն միլիարդավոր օգտատերեր, սակայն այժմ նրա հետ ուժեղ մրցակցության մեջ է «Microsoft»-ը, որն էլ ազդում է շուկայական ցուցանիշների վրա։ Օրեր առաջ էլ «Microsoft» ընկերությունն էր կրճատել 10 հզ. աշխատակցի։
21 Հունվար, 2023 22:16
1093
Gemini-ն կոտրել է 3 ընկերության համակարգ՝ Google-ի ԱԲ-ի առաջին հայտնի ինքնուրույն հարձակման ընթացքում
20 Սեպտեմբեր, 2026 14:31
Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը
05 Սեպտեմբեր, 2026 11:21
Պետդուման հերքել է Ռուսաստանում Google-ը արգելափակելու ծրագրերի մասին տեղեկությունները
12 Փետրվար, 2026 17:11