«Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի և կլինիկայի բարեկամ Արայիկ Մանուկյանի նախաձեռնությամբ բժշկական կենտրոն էին հրավիրվել «Գավառի մանկատան»` ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած լավագույն սաները:

Հանդիպման նպատակն էր երեխաների հետ մեկ օր անցկացնել կլինիկայում, ծանոթացնել նրանց բժշկական ոլորտին, այնուհետև նվիրել 20 համակարգիչ, որոնք կծառայեն նրանց ուսման էլ ավելի առաջադիմության մեջ։ Սաներից շատերը ցանկություն հայտնեցին ապագայում աշխատել բժշկական ոլորտում, և «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրենը խոստացավ` համապատասխան ուսումն ունենալուց հետո կլինիկայում առաջնորդել աշխատանք գտնելու հարցում: Ճանաչողական հանդիպմանը հաջորդեց կլինիկայի տնօրինության հետ համատեղ ճաշը, այնուհետև երեխաները ուղևորվեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` ծանոթանալու մեծ հայի գործունեությանը: Լիահույս ենք, որ «Գավառի մանկատան» սաները հետ վերադարձան ուրախ տպավորություններով։

764