Արցախի շրջափակման 51-րդ օրը 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Արցախի կառավարությանը հրապարակել է շրջափակման 51-րդ օրվա վիճակագրական տվյալները.
- 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 188 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 540 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 55 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,103 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 20 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
31 Հունվար, 2023 12:48
187
Ադրբեջանի իրականացրած շրջափակման պատճառով 43 անգամ կրճատվել է մեքենաների հոսքը Լաչինի միջանցքով. Արցախի օմբուդսմեն
23 Մարտ, 2023 14:41
Արցախը կշարունակի ինքնորոշման իրականացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը. արտգործնախարար
23 Մարտ, 2023 13:57
Միջազգային հանրությունը լուռ է, այդ պատճառով Ադրբեջանն ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը. Պետնախարար
23 Մարտ, 2023 13:00