Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիմնական խնդիրը ժողովուրդների միջև վստահության վերականգնումն ու հաշտեցումն է. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Մշակույթի և մեդիայի հարցերով Բաքվի երկխոսության հարթակ»-ի շրջանակներում անցկացված «Խաղաղության լեզուն և ապատեղեկատվության դեմ պայքարը» խորագրով հատուկ նիստի ժամանակ։

Նախագահի օգնականը նշել է, որ սա հետկոնֆլիկտային ցանկացած շրջանի ամենակարևոր և բարդ կողմն է։

«Օրինակ՝ մենք ուսումնասիրում ենք նաև այլ հետկոնֆլիկտային շրջաններ։ Տեսեք իրավիճակը Բալկաններում. թեև այնտեղ հակամարտությունները կարգավորվել են դեռևս 1990-ականների սկզբին, տարածաշրջանի երկրների միջև դեռևս պահպանվում է անվստահության զգացումը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում մենք նույնպես պետք է լիովին անկեղծ լինենք։ Հայ ժողովրդի հետ մեր ընդհանուր պատմության մեջ կան մութ էջեր։ Մենք չենք ջնջում այդ անցյալը, այլ նայում ենք դեպի ապագան՝ խաղաղության տեսանկյունից»,- հայտարարել է Հաջիևը։

145