Սաակաշվիլիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Այսօր առավոտյան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել է, որ գիշերը որդին կրկին կորցրել է գիտակցությունը և ունի բարձր ջերմություն՝ մոտ 39 աստիճան։
Այն մասին, որ «Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, հայտնել է վրացական ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաընկերությունը։ Կլինիկայից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում այս պահին չկա:
31 Հունվար, 2023 15:49
382