Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին Նոր Հաճնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գետամեջ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երիտասարդ տղայի կախված դի։

 Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի պատշգամբի տակ գտնվող նկուղային հարկի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Ս. Վ-ի դին՝ առաստաղից գոտու միջոցով կախված վիճակում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և ավագ քննիչ Մելիքսեթյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Shamshyan․com-ի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ս. Վ-ն այցելել էր իր տատի և պապի տուն, ու նրա դին կախված վիճակում հայռնաբերել է նրա քեռին։ 

1479