ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ից 15-ը Դուբայում կմասնակցի խոշորագույն World Government Summit-ին և ելույթ կունենա Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում, որը նվիրված է աշխարհում առաջացող ճգնաժամերի պայմաններում կառավարությունների կողմից ճկունության դրսևորմանն ու նորարարությանը։
 

«Դուբայում փետրվարի 13-ից 15-ը մասնակցում եմ խոշորագույն World Government Summit-ին։ Ելույթ կունենամ Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։

Նախարարական այս սեսիան նվիրված է աշխարհում առաջացող ճգնաժամերի պայմաններում կառավարությունների կողմից ճկունության դրսևորմանն ու նորարարությանը։

Սեսիայի ընթացքում կքննարկվեն կառավարությունների քաղաքական աջակցության մշակմանը և ներկա պայմաններում կառավարությունների գործունեության ճկունությանն ու նորարար մոտեցումների կիրառմանը վերաբերող հարցեր»,- նշել է Վահան Քերոբյանը։

607