Արագ թռչող օբյեկտների մի շղթա` Չինաստանի երկնքում (տեսանյութ)
Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Կիքիհար քաղաքի բնակիչները նկատել են երկնքում թռչող լուսավոր գնդակների շղթա, գրում է չինական Huanqiu Shibao թերթը։
Թերթի տվյալներով՝ փետրվարի 14-ի առավոտյան քաղաքի Ցզյան անունով մի բնակիչ «Jimu Xinwen» պորտալի թղթակցին հայտնել է, որ նախօրեին ժամը 17:23-ին (Երեւանի ժամանակով 13:23-ին) պատահաբար նկատել է արագ թռչող օբյեկտների մի շղթա։
Ականատեսներից մեկը պատմել է, որ դիմացից թռչող գնդիկները մեկը մյուսի հետևից վառվում էին, իսկ վերջում գտնվողները հերթով հանգչում էին։
14 Փետրվար, 2023 19:46
4237