Հայաստանը Մարգարայի կամրջով երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Թուրքիա
Հայաստանը Մարգարայի կամրջով երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Թուրքիա։ Այս մասին Թվիթերում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։

15 Փետրվար, 2023 14:02
1673
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
27 Հունիս, 2026 13:48
Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները
09 Մայիս, 2026 10:19
«Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգ՝ Գյումրու Վարդանանց հրապարակում. ուղիղ
05 Մայիս, 2026 18:54