Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում։  

Հայաստանի առաջատար շախմատիստները փետրվարի 13-ից 26-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում «Արզնի» առողջարանում:  Հավաքի մասնակիցներն են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 13 մասնակից: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն կկայանա Սերբիայի Վրնյաչկա քաղաքում:

817