Մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար, որը հավաքագրվում է Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ  հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

Այդ մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի  ներկայացուցիչների և նախարարություն դիմած անձանց՝ ըստ անհրաժեշտության:

Մարդասիրական օգնությունն  առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս:

1138