Արտաշ Ասատրյանն անդրադարձել է իր վատառողջ լինելու մասին քննարկումներին և նիհարելու պատճառներին. տեսանյութ

Երգիչ Արտաշ Ասատրյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում, «Ինստագրամ»-ի էջում մեկնաբանել է սոցցանցերում և մամուլում տարածվող տեղեկությունները, թե վատառողջ է և, դրանով պայմանավորված, ունի քաշի փոփոխություն:
«Ուզում եմ մի փոքր ուղերձով հանդես գալ: Փառք Աստծո, ես շատ առողջ եմ: Իմ ցանկությամբ եմ նիհարել և պայքարում եմ, որ էլի նիհարեմ, որ շատ ավելի սիրուն, թեթև ու շատ ակտիվ աշխատեմ, էլ ավելի կյանքս երկարացնեմ, որ ձեզ շատ ծառայեմ և շատ-շա՜տ լավ երգեր երգեմ ձեզ համար:
Այս պահին մեկնում եմ օդանավակայան՝ համերգ ունեմ, գնում եմ մեկ օրով ուրախացնեմ ժողովրդին և վերադառնամ: Աղոթենք իրար համար՝ առողջ լինենք, իրար ուրախացնենք, չենք կարող՝ չխանգարենք»,- հորդորում է Ասատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
16 Փետրվար, 2023 00:24
1265
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա. կան տուժածներ
06 Մայիս, 2025 18:21
Արտաշատ համայնքում 4 ժամվա տեղումները 1,5 անգամ գերազանցել են ամսական նորման
06 Մայիս, 2025 10:23
Արտաշատի բնակարաններից մեկից զարդերի գողության համար կասկածվող երիտասարդը հայտնաբերվել է. տեսանյութ
02 Մայիս, 2025 12:17
Այն պնդումը, թե ավտոբուսների վարորդները իբրև հավելավճար չեն ստանում, բացարձակապես սուտ է․ խոսնակ
03 Փետրվար, 2025 18:33
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
03 Ապրիլ, 2024 15:25
Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքը, ձեւավորումն ու հյուրերը. նոր կադրեր
23 Հունիս, 2023 21:55