Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը։ 

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ քաշայիններ Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Մեր ընտրանին մրցավայր կմեկնի փետրվարի 19-ին: Մեր հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում օլիմպավանում: Մեր թիմի հետ համատեղ հավաք է անցկացնում նաև Մոլդովայի հավաքականը:

975