«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Երեւանի Տիգրանյան փողոցում բանջարեղեն վաճառողի միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Աղազարյանը:

Նա պատմեց, որ իր կնոջ հետ առեւտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ Տիգրանյան փողոցի երթեւեկելի հատվածի մի մասը առեւտրականները փակել եւ բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին ընդդիմացել են առեւտրականները, եւ սկսվել է քաշքշոց.

«Իմ հորդորին ոչ ադեկվատ արձագանք եղավ, իմ ու առեւտրականի միջեւ քաշքշուկ սկսվեց, ոստիկանները եկան եւ հանդարտեցրին իրավիճակը: Այդ փողոցում երթեւեկությունը երկու գծով է, ու մեկը փակել էին: Ես վստահեցնում եմ, որ դա արդեն սահմաններից դուրս էր»:

Աղազարյանն ասաց, որ ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն:

874