Խոսել դեռ չի նշանակում համաձայնել, պայմանավորվել, բայց խոսելը կլինի հավելյալ գործիք իրավիճակի վրա ադեցություն ունենալու համար: Այս մասին «Հանուն Հանրապետության» կուսակցության երրորդ արտահերթ համագումարի ժամանակ իր ելույթում ասաց կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:  Ըստ նրա, հաստատելով կարմիր գծեր՝ պետք է համարձակորեն մտնել Թուրքիայի հետ խոսակցության մեջ:

«Այստեղ երկընտրանքը խոսել-չխոսելը չէ, այլ թե մե՞նք ենք խոսում, թե՞ դա անում են մեր փոխարեն ուրիշները՝ առանց մեզ և իհարկե մեր հաշվին, ուստի պատասխանը մեկն է. եթե մենք իրապես պետություն ենք, մենք էլ պետք է տանենք մեր խոսակցությունը մի սկզբունքի համաձայն՝ ոչ մի բան մեր մասին՝ առանց մեզ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցություններին, ապա Արման Բաբաջանյանը նշեց, որ բանակցությունները բացառապես արևմտյան հարթակներում պետք է ընթանան՝  միջազգային կանոններով կարմիր գծերը հաշվի առնելով և անհրաժեշտության դեպքում կոնսոլիդացնելով միջազգային ճնշումը Բաքվի վրա, որ այդ կանոններից չշեղվի:

Մանրամասները տեսանյութում:

642