Շարունակեք ձեր կանացի հմայքով ու քնքշությամբ գեղեցկացնել և իմաստավորել կյանքը․ Ռազմիկ Պետրոսյան

Պաշտպանության նախարարի ռազմական գործով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանի շնորհավորանքը՝ կանանց տոնի առթիվ․
«Արժանապատիվ հայուհիներ.
Հերոս որդիների, հայ զինվորների և սպաների սիրելի մայրեր, հայոց բանակում ծառայող քաջարի կանայք ու աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ գարունն ավետող այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք ու անվերջանալի երջանկություն: Թող ընտանեկան ջերմ մթնոլորտն ու աշխատանքային հաջողությունները լինեն ձեր մշտական ուղեկիցը և իրականություն դառնան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Շարունակեք ձեր կանացի հմայքով ու քնքշությամբ գեղեցկացնել և իմաստավորել կյանքը»։
08 Մարտ, 2023 13:30
348