Հունգարիայի կառավարությունը սատարում է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և նրանց դաշնակիցներ է համարում, բայց կցանկանար, որ այդ երկրները նրան մեծ հարգանքով վերաբերվեին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի պաշտպանության նախարար Կրիշտոֆ Սալայ-Բոբրովնիցկին Ստոկհոլմում ֆինլանդացի ու շվեդ գործընկերների հետ հանդիպման ժամանակ:

Նա հավաստիացրել է, որ Հունգարիայի կառավարությունն ի սկզբանե աջակցել է Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, թեև վերջին տարիներին «անհիմն հարձակումների և կեղծ մեղադրանքների» է ենթարկվել իրենց քաղաքական գործիչների կողմից:

«Հունգարիան ավելի մեծ հարգանքի է արժանի: Ուստի երբ ավարտվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու մասին փաստաթղթերի վավերացման գործընթացը, մենք կցանկանայինք նրանց հետ քաղաքական երկխոսություն վարել որպես գործընկերներ և դաշնակիցներ, որոնք վստահում են միմյանց»,- ասել է Հունգարիայի ՊՆ ղեկավարը:

431