Մարտի 8-ին առանց նվեր մնացած կնոջ սկանդալից հետո ամուսինը նետվել է պատուհանից

Մոսկվայի բնակիչը նետվել է պատուհանից, քանի որ մարտի 8-ին իր քաղաքացիակն կնոջ համար նվեր չի գնել: Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը` հավելելով, որ աղջիկը սկանդալ է սարքել, իսկ տղամարդը պարզապես չի դիմացել:
Անգիտակից վիճակում գտնվող 35-ամյա տղամարդուն նկատել է հարեւանը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Պարզվել է, որ մահացածը կյանքի վերջին րոպեներին լսել է հղի կնոջ բողոքները։
Հաղորդվում է, որ կինը նախատել է իր ընկերոջը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրեն ոչինչ չնվիրելու համար։ Ինչ-որ պահի տղամարդու նյարդերը տեղի են տվել, նա լուռ մոտեցել է պատուհանին և իրեն ցած նետել 7-րդ հարկից:
Ինչպես Shot-ի հետ զրույցում պատմել է հանգուցյալի կինը, տղամարդը վերջերս ազատվել էր աշխատանքից:
09 Մարտ, 2023 18:32
2916
Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
10 Մարտ, 2025 17:43
Խոնարհումով շնորհավորում եմ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերին, կանանց, դուստրերին. Պապիկյան
08 Մարտ, 2025 15:02
Ձեր օրինակով փաստում եք, որ կանայք կարող են լինել նաև արհեստավարժ ոստիկան, փրկարար․ ՆԳ նախարար
08 Մարտ, 2025 11:28