Արևահամ չրեր, համեղ ուտեստներ. Հայաստանը Բեռլինում մասնակցում է ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 7-9-ը Բեռլինում Հայաստանը մասնակցում է ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին` «ITB Berlin 2023»-ին:
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականից հետո ITB վերադառնում է` կրկին թելադրելու զբոսաշրջային նոր թրենդերն ու ուղղությունները:
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ոլորտի կազմակերպությունների հետ միասին ներկայացնում է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն` ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուր պրոդուկտներին, այդ թվում` հայկական համեղ ուտեստներին, որոնք ներկայացված են տաղավարում:
09 Մարտ, 2023 19:22
726