Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: 

Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը:  Հաղթանակ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջնության ավարտից երեք տուր առաջ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանն ունեն 5-ական միավոր: Առաջատարը 6,5 միավորով Ուկրաինայից Անտոն Կորոբովն է: 

828