Հիասթափեցնող է՝ պետքարտուղարությունը բացառել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները. կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն անդրադարձել է պետքարտուղարության
Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշմանը. «Պետքարտուղարությունն Ալիևին իրավացիորեն կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, սակայն հիասթափեցնող է, որ նրանք հրապարակայնորեն բացառեցին Ադրբեջանի դեմ պատժամիջոցները: Բոլոր տարբերակները պետք է մնան սեղանին այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը չի դադարեցրել իր չարաշահումները և չի հետևել միջազգային իրավունքին»։
10 Մարտ, 2023 18:33
658