Եվրոպական երկրների կողմից հիմնական սպառազինությունների ներմուծումն աճել է 47%-ով՝ 2013-2017թթ-ից 2018-2022 թվականներին, մինչդեռ միջազգային զենքի փոխանցումների համաշխարհային մակարդակը նվազել է 5,1%-ով։ Զենքի ներմուծումն ընդհանուր առմամբ նվազել է Աֆրիկայում (-40%), Ամերիկայում (-21%), Ասիայում և Օվկիանիայում (-7,5%) և Մերձավոր Արևելքում (-8,8%), սակայն կտրուկ աճել են ներմուծումները դեպի Արևելյան Ասիա և որոշ երկրներ՝ աշխարհաքաղաքական բարձր լարվածության ֆոնին:

Համաշխարհային զենքի արտահանման ԱՄՆ մասնաբաժինը 33 տոկոսից աճել է մինչև 40 տոկոս, իսկ Ռուսաստանի մասնաբաժինը 22 տոկոսից իջել է 16 տոկոս, համաձայն Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զենքի համաշխարհային փոխանցումների վերաբերյալ հրապարակված նոր տվյալների։

«Չնայած նրան, որ սպառազինությունների փոխանցումները նվազել են ամբողջ աշխարհում, սակայն դրանք դեպի Եվրոպա կտրուկ աճել են՝ կապված Ռուսաստանի և եվրոպական այլ երկրների մեծ մասի միջև լարվածության հետ», - ասում է SIPRI Arms Transfers Programme-ի ավագ հետազոտող Պիտեր Դ. Վեզեմանը: Ըստ նրա՝ Ուկրաինայի իրադարձություններից հետո եվրոպական երկրները ցանկանում են ավելի շատ և ավելի արագ զենք ներկրել։ Ռազմավարական մրցակցությունը շարունակվում է նաև այլ վայրերում. զենքի ներմուծումն Արևելյան Ասիա աճել է, իսկ Մերձավոր Արևելք ապրանքների ներմուծումը մնում է բարձր մակարդակի վրա:

431