ՌԴ-ն Չինաստանը ու Իրանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը մարտի 15-ից 19-ը Օմանի ծոցում համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն: Ա յս մասին հայտնել է Չինաստանի ՊՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների զինված ուժերի միջև պայմանավորվածությունների համաձայն՝ Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների ռազմածովային ուժերը մարտի 15-ից 19-ն Օմանի ծոցում կանցկացնեն «Ծովային անվտանգության գոտի 2023» համատեղ ռազմածովային զորավարժություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
15 Մարտ, 2023 16:01
542